Սննդակարգեր
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի նորմալ մակարդակը: Եթե ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա առաջին ախտանիշներն են՝ ստամոքսի շրջանում սուր ցավը, փսխումը, կղանքի խանգարումը:
Պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում) առաջացմանը կարող են նպաստել տարբեր պատճառներ՝ սխալ սննդակարգը (ճարպոտ սնունդը), սննդային թունավորումը, ալկոհոլը, վարակները, լյարդի հիվանդությունները, վնասվածքները: Անկախ նրանից, թե ինչպես է ընթանում պանկրեատիտը՝ սուր թե քրոնիկական, հիվանդության բուժման համար անհրաժեշտ է հետևել սննդակարգի:
Ինչ են խորհուրդ տալիս բժիշկները պանկրեատիտով հիվանդներին.
- սնունդը պետք է պատրաստել գոլորշու վրա, քանի որ այն չի վնասում օրգանիզմին և պահպանվում են սննդարար նյութերը,
- պետք է ուտել փոքր չափաբաժիններով՝ օրը 5-6 անգամ,
- բոլոր ուտեստները պետք է տաք լինեն ոչ շատ տաք և ոչ շատ սառը,
- պարտադիր պայման է սնունդը կիսահեղուկ կամ մանրացված, տրորած ձևով ընդունելը,
- սպիտակաձավարը, հնդկաձավարը, վարսակը և բրինձը պետք է եփել ջրի վրա ու տրորել:
Սուր պանկրեատիտի դեպքում մի քանի օր անհարաժեշտ է պահպանել սոված սննդակարգ` քաղցած մնալ, թույլատրվում է միայն մեծ քանակությամբ առանց գազի հանքային ջուր, մասուրի եփուկ կամ ոչ թունդ թեյ:
Արգելված մթերքներ
Անհրաժեշտ է սննդակարգից բացառել կամ նույնիսկ ընդմիշտ հրաժարվել հետևյալ սննդից.
- ճարպոտ,
- տապակած,
- թթու,
- թթու հյութեր,
- պահածոներ,
- երշիկեղեն,
- ապխտած ուտելիքներ,
- շոկոլադ,
- հրուշակեղեն,
- ալկոհոլ,
- սուր համեմունքներ:
Չնայած բոլոր սահմանափակումներին՝ հարկ է հիշել, որ սնունդը պետք է լինի բալանսավորված և պարունակի սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հետևել, որ սննդակարգը լինի տարատեսակ, ներառի բուսական սնունդ և կենդանական սպիտակուց:
Թույլատրելի մթերքներ
Քրոնիկական պանկրեատիտի ժամանակ շատ կարևոր է հետևել սննդակարգին՝ հիվանդության սրացումից խուսափելու համար:
Ի՞նչ կարելի է կիրառել սննդի մեջ պանկրեատիտի ժամանակ.
- Կաթնամթերքից` կեֆիր, յոգուրտ, ոչ թթու կաթնաշոռ, ոչ սուր համով պանիր,
- մսամթերքից` տավարի, հորթի, հավի, հնդկահավի, ճագարի միս, սակայն միայն կոտլետի, պյուրեի, սուֆլեի ձևով,
- ձկների ոչ յուղոտ տեսակներ՝ ձողաձուկ, շիղաձուկ, բրամ, գայլաձուկ,
- խաշած կամ խորոված բանջարեղեն` մանրացված ձևով,
- ցորենի չորացրած հաց կամ չորահաց,
- ապուրներ (բանջարեղենային, հավի, վերմիշելի),
- ձու (գոլոշու վրա պատրաստված ձվածեղ),
- ճարպեր. սերուցքային կարագ, ձիթապտղի, ռաֆինացված արևածաղկի յուղ,
- ձավարեղեն և մակարոնեղեն՝ մակարոն, վերմիշել, վարսակ, սպիտակաձավար, հնդկաձավար, բրինձ,
- մրգեր՝ ոչ քաղցր, խորոված տանձ և խնձոր,
- քաղցր կոմպոտներ, ժելե, կիսել,
- ըմպելիքներ. ոչ թունդ թեյ, մասուրի և ցորենի թեփի եփուկ:
Կարդացեք նաև
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...
Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:
Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...
Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...
Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...
Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...
Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...
Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...
Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...
Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...
Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն